ԱՄՆ-ն Ռուսաստանին ու Ադրբեջանին կոչ է անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը
ԱՄՆ-ն Ռուսաստանին ու Ադրբեջանին կոչ է անում բացել դեկտեմբերի 12-ից փակված Լաչինի միջանցքը, որը Հայաստանն Արցախին Կապող միակ ճանապարհն է։
«Միացյալ Նահանգները շարունակում են մտահոգված մնալ Լաչինի միջանցքի՝ երեք շաբաթ փակ լինելով, որը հումանիտար ծանր վիճակ է ստեղծել։
Մենք շնորհակալ ենք ԿԽՄԿ-ին՝ այս ընթացքում կարևոր օգնության համար, բայց կոչ ենք անում Ադրբեջանին ու Ռուսաստանին անհապաղ վերականգնել մուտքը»,-թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը պետք է անհապաղ թույլատրի Լաչինի միջանցքով խաղաղ բնակչության ազատ տեղաշարժը. Եվրահանձնաժողովի պատգամավոր
- Լաչինի միջանցքի բացման հարցով նորություն չունեմ ասելու, խնդիրը դիվանագիտական հարթակներում են քննարկվում. Մարուքյան
- Միրզոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
- ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ վերջնական կարգավորման հասնելու համար. Նեդ Փրայս
- Սադիգովը Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ ԱԽ-ի հայտարարության ընդունումը տապալելու համար շնորհակալություն է հայտնել չորս երկրի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան