Ղազախստանում McDonald's-ի փակման առթիվ ծաղկեպսակ են տարել
Մի տղամարդ սգո ծաղկեպսակ է տարել Ղազախստանի հյուսիսում գտնվող Կոստանաե քաղաքուն փակված McDonald's ռեստորանի դիմաց։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ոստիկանությունը նրա արարքը գնահատել է որպես մանր խուլիգանություն։
Արագ սննդի ռեստորանը ղեկավարող ընկերությունը հայտարարել է, որ այդ բրենդի ներքո գործող ռեստորանը դադարեցնում է աշխատանքը մատակարարումների սահմանափակումների հետևանքով։
Նշվել է, որ առաջիկայում կհայտարարվի գործունեության վերսկսման և նոր անվանումով արագ սննդի նոր ռեստորանների բացման ժամկետների մասին։