Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի համար չկա առանձին Արցախի ու Հայաստանի խնդիր
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը տարին փակեց զինված ուժերի տարբեր օբյեկտներ այցերով և տարին սկսել է զորամասերում մարտական պատրաստության և սպառազինության վիճակ ստուգելով։
Ադրբեջանն այս փուլում ընտրել է Արցախին ճնշելու ամենաանմարդկային ճանապարհը, ինչը սակայն չի բացառում խնդիրների լուծման ռազմական տարբերակը։
Առավել հավանական տեղային գործողություններն են, որոնք իրադարձություններից կախված կարող են վերաճել մասշտաբայինի։
Եթե իրադարձությունների կիզակետում այս պահին Արցախն է, ապա դա դեռ չի նշանակում, որ ուժային լուծումները հենց Արցախում են հավանական։
Որպես ճնշումը մեծացնելու և սեփական օրակարգը սպառելու միջոց Ադրբեջանը կարող է շանտաժի ուղղությունը թեքել դեպի Հայաստան, որտեղ վերջին 2 տարիների նվաճողական գործողություններից հետո հաջողությունները զարգացնելու պլացդարմ է ձևավորել։
Ադրբեջանի համար չկա առանձին Արցախի ու Հայաստանի խնդիր, կա հայկական հարցն ընդմիշտ օրակարգից հանելու նպատակ»։
Հարակից հրապարակումներ`
- Արդյո՞ք անելիք ունի շրջափակման և ծանր իրավիճակում հայտնված Արցախը․ Տիգրան Աբրահամյան
- Խնդիրը Հայաստանի իշխանության կազմակերպված անկազմակերպվածության մեջ է. Տիգրան Աբրահամյան
- Պետք է՞ դնել ռուսական առաքելության՝ Արցախից դուրս բերելու հարցը, միանշանակ ո՛չ. Տիգրան Աբրահամյան
- Միջանցքի փակումն Ադրբեջանի համար միջոց է՝ արագացնելու Արցախի հայաթափման գործընթացը. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանն իր երկարաժամկետ նպատակներում ամրագրում է ՀՀ-ի նկատմամբ ամբողջական վերահսկողության հասնելը. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը քարոզչական տեսանկյունից հայտնվեց իր իսկ ծուղակում
- Տիգրան Աբրահամյան. Արցախում ստեղծված ծանր իրադրությունն առաջին հերթին քաղաքական, անվտանգային և նոր միայն հումանիտար լրջագույն խնդիր է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան