Հասմիկ Պապյան. Սա տեղի է ունենում հենց հիմա՝ 21-րդ դարում
Օպերային հայտնի երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան գրառմամբ իր՝ ոչ հայալեզու ընկերների, միջազգային կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրել Արցախի վրա։
«Սա է տեղի հենց հիմա, 21-րդ դարում։ Մենք՝ Արցախի հայերս պահանջում ենք ապաշրջափակել Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։
Հայտարարում ենք մարդկության դեմ հանցագործության մասին, որը տեղի է ունենում հենց հիմա։ Ահա արդեն մեկ ամիս է, որ մեր ընտանիքները ստիպված են սիրելիներից հեռու լինել։ Արդեն մեկ ամիս Արցախը շրջափակման մեջ է։ Կյանքի ճանապարհը փակել է Ադրբեջանը։
Արցախում մարդիկ՝ մեր հարազատները, մեր ընկերները տանջվում են սովից, չեն բավականացնում անհրաժեշտ միջոցներն ու դեղորայքը։ Չգիտենք, թե ինչքան նրանք կարող են ուժեղ մնալ, բայց մենք դեռ կպաշտպանենք մեր կյանքի իրավունքը։ Մենք միջազգային հանրությունից պահանջում ենք կանխարգելել հայերի հերթական ցեղասպանությունը»։
Պապյանը նշել է Հայաստանի կառավարությանը, Human Rights Watch կազմակերպությանը, Պարենի համաշխարհային ծրագրին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին ու միջազգային այկ կառույցների, որոնք անհգաստացած են ռազմական հանցագործություններով, թույլ չտալ ևս մեկ ցեղասպանություն, ապաշրջափակել կյանքի ճանապարհն ու ճանաչել Արցախը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում վեց հիվանդի վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր
- Ռուբեն Վարդանյան. Պահանջում ենք, որ միջազգային հանրությունը մեզ համար մարդասիրական օդային միջանցքի հնարավորություն ապահովի
- Արցախից երեք հիվանդներ տեղափոխվել են Հայաստան
- Ինչ են գրում Արցախից
- Ադրբեջանը պետք է անհապաղ թույլատրի Լաչինի միջանցքով խաղաղ բնակչության ազատ տեղաշարժը. Եվրահանձնաժողովի պատգամավոր