Ադրբեջանին զգուշացրել ենք Իսրայելի ներկայության հետևանքների մասին. Բաքվում Իրանի դեսպան
Թեհրանին դուր չի գալիս, որ հարևան երկրները Իսրայելի հետ մարտի դաշտ են դառնում։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին իրանական ԶԼՄ-ների հարցազրույցում։
«Բարեկամական Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ բանակցություններում մենք հստակ զգուշացրել ենք (Իսրայելի- խմբ.) սիոնիստական վարչակարգի ներկայության և ազդեցության մասին՝ տնտեսական և մշակութային համագործակցության ձևով, և մենք ասել ենք, որ սիոնիստական վարչակարգը երբեք բարեկամ չի լինի մուսուլմանական պետության և ժողովրդի համար։
Իսլամական երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը և կարգավորումը այդ վարչակարգի հատուկ նախագիծն է՝ ուղղված մուսուլմանական երկրների պառակտմանը, ուզուրպացիայի ինստիտուցիոնալացմանը և օկուպացիային, հանցագործությունների շարունակմանը պաղեստինցի ժողովրդի և մուսուլման այլ ժողովուրդների դեմ»,-ըստ Mehr-ի, նշել է դիվանագետը։
Նրա խոսքով. Իրանի Իսլամական Հանրապետությունը հետաքրքրված չէ, որ հարևան երկրները դառնան վայր, որտեղ Իրանը հարաբերություններ կկարգավորի սիոնիստական վարչակարգի հետ։
«Եթե սիոնիստները փորձում են մոտենալ Իրանի հարևաններին, նրանք պետք է իմանան, որ դա ճիշտ ճանապարհ չէ, և անպայման կզղջան դրա համար»,- ընդգծել է Իրանի դեսպանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին