Ադրբեջանը պետք է անհապաղ թույլատրի Լաչինի միջանցքով խաղաղ բնակչության ազատ տեղաշարժը. Եվրահանձնաժողովի պատգամավոր
Եվրահանձնաժողովի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը գրում է.
«Այսօր՝ հունվարի 6-ին, հայերը նշում են Սուրբ Ծնունդը։ Սիրտս ցավում է Լեռնային Ղարաբաղում շրջափակված ավելի քան 100 հազար մարդկանց համար. Նրանք բախվում են սննդի և դեղորայքի պակասի խնդրին։ Ադրբեջանի կառավարությունը և նրանց կողմնակիցները պետք է շտապ թույլատրեն Լաչինում խաղաղ բնակչության անխափան տեղաշարժը»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան