Վարդան Ոսկանյան. Հայաստանի միակ ուղին արագորեն և որակյալ կերպով պետություն-ամրոց կառուցելն է
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Արտաքինից և փաթեթավորմամբ տարբեր թվացող, բայց խորքային իմաստով «Արցախը տվեք, Ադրբեջանը մեզ հանգիստ թողնի» արմատապես կործանարար թեզն առաջ մղողները պետք է պատասխանեն մի պարզ հարցի՝ արդյո՞ք զանգեզուրյան կոչեցյալ «թուրանական միջանցքն» էլ պետք է տա՞լ, որ Ադրբեջանը մեզ հանգիստ թողնի, այնուհետ՝ պետք է տա՞լ Սյունիքը, որ Ադրբեջանը մեզ հանգիստ թողնի, իսկ միգուցե պետք է տա՞լ Երևանի թաղամասերից մի քանիսը, որ Ադրբեջանը մեզ հանգիստ թողնի։
Հայաստանի միակ ուղին արագորեն և որակյալ կերպով պետություն-ամրոց կառուցելն է և բազմաբաղադրիչ ռազմաքաղաքական դաշինքների ստեղծումը, քանզի, կներեք, բայց, ի վերջո, պետք է առերեսվել ճշմարտությանը՝ Ադրբեջանը մեզ/ձեզ հանգիստ չի թողնելու նույնիսկ, եթե պատկերավոր ասած, ձեր տան ճաշասենյակը տաք»։
Հարակից հրապարակումներ`
- Բարբարոսական և ծավալապաշտական «թուրանական դաշինքին» պետք է հակադրել քաղաքակրթական՝ հայ-իրանականը.Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Կա՛մ հայկական, կա՛մ ադրբեջանական ծրագիրն է, որ պետք է շարունակի ապրել այս դաժան պայքարում
- Վարդան Ոսկանյան. Մեր սրբազան հողի որևէ թիզ չի կարող զիջվել բարբարոսներին
- Վարդան Ոսկանյան. Ոչ Ադրբեջանը, ոչ էլ ադրբեջանա-թուրքական դաշինքը չեն համարձակվի անցնել Արաքսը
- Թեհրանի Հայոց թեմի Առաջնորդն իր գրասենյակում ընդունել է Արթուր Վանեցյանին և Վարդան Ոսկանյանին
- Վարդան Ոսկանյան. Իրանը խորհում, ծրագրում և գործում է շատ ավելի համընդգրկուն տրամաբանությամբ
- Վարդան Ոսկանյան. Ոչ մի սթափ մտածող հայաստանցի և հայ չի կարող այս հարցին տալ դրական պատասխան