Ստեփան Դանիելյան. Ադրբեջանը Մեծ Մրցախաղում գործիք է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Որքան հասկանում եմ, քաղաքակիրթ Արևմուտքին պետք է, որ առանց արյան Արցախը հայերից մաքրել, ավելորդ անգամ իրենց «խղճին» բեռ չվերցնելու համար։ Լաչինի միջանցքի փակելն իրենց «քաղաքակիրթ« ծրագիրն է ու դրա համար է համատարած լռություն տիրում։
«Մարդու իրավունքները» պաշտպանելով են աշխարհաքաղաքական խնդիրներ ցանկանում լուծել ու Հայաստանում էլ բազմաթիվ գործիքներ ունեն, այդ թվում աշխուժակ-վերլուծաբանների տեսքով։
Ինչ վերաբերվում է Արցախին, այդ ծրագիրը պետք է տապալվի։ Որքան ժամանակ այնտեղ մնան մարդիկ, այդ ծրագիրը չի գործի։ Հոգեբանական ամրությունն է հիմա որոշիչը։
Հիմա մրցախաղը հոգեբանական դաշտում է, ով ոգով ավելի հզոր է, նա էլ կհաղթի, իսկ Ադրբեջանը Մեծ Մրցախաղում գործիք է, խաղացող չի, իսկ նման խաղերում գործիքն օգտագործում են ու զոհաբերում»։
Հարակից հրապարակումներ`
- Փող՝ ապստամբության համար․ Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Հայաստանի վերածնունդը սկսվելու է Արցախից
- 2023-ի Հայաստանի գլխավոր մարտահրավերը Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով անձն է. Ստեփան Դանիելյան
- Կարող է ձնագնդու էֆեկտն աշխատել, քանզի դրա պահանջը հրատապ է բոլորի համար․ Ստեփան Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում