Սուրենյանց. Ցինիզմ, որ սահման չունի
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Մոտ մեկ ամսից՝ փետրվարին, եվրոպական հինգ պետություններ՝ Ավստրիան, Հունգարիան, Սլովակիան, Ռումինիան ու Բուլղարիան, Բաքվում կներկայացնեն իրենց համատեղ ծրագիրը՝ Ադրբեջանից հավելյալ գազ ստանալու վերաբերյալ։
Ձեզ թվում է՝ այս փաստը չգիտե՞ն մեր արևմտամետները, ովքեր օրնիբուն թիրախավորում են բացառապես Ռուսաստանին՝ Լաչինի ճգնաժամի պատասխանատվությունից դուրս թողնելով «հումանիտար» Արևմուտքին:
Իհարկե, գիտեն ու դեռ ավելին՝ տեղյակ են, որ իրենց «սիրելի» Եվրոպան Ադրբեջանի միջոցով «չարիքի կայսրություն» Ռուսաստանի գազն է ստանում:
Գիտեն, բայց միակողմանի թիրախավորման իրենց ալիբին ունեն, որպեսզի իրենց հոգեհարազատ իշխանության քաղաքականության հետևանքով հասունացող կապիտուլյացիայի պարագայում եվրոպաներում ապաստարաններ ստանալու ու Հայաստանի ինքնիշխանության մասին ճամարտակելու հնարավորություն ստանան»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Թե բա՝ «հումանիստ» Եվրոպան շտապում է «դեմոկրատական» Հայաստանը «փրկել» բռնապետական Ադրբեջանից
- Սուրեն Սուրենյանց. Փաշինյանը հատում է մի «կարմիր գիծ»
- Սուրենյանց. Ինչո՞ւ է Լավրովը դժգոհում Երևանից, անգամ հեգնանքով է խոսում Հայաստանի իշխանության վարքագծի մասին
- Սուրենյանց. Փաշինյանը գերադասում է ոչ թե ցավոտ բանակցային լուծումը, այլ զիջումն՝ արյունով
- Սուրենյանց. Այս նարատիվով Արևմուտքում հաջողություններ չենք ունենա, բայց լուրջ ռիսկեր կարող ենք սպասել հյուսիսից