ԱՄՆ-ում վեցամյա աշակերտը վեճից հետո կրակել է ուսուցչին
ԱՄՆ Վերջինիա նահանգում վեցամյա տղան ուսուցչուհու հետ վեճից հետո հրազենով կրակել է նրա վրա։ 30-ամյա ուսուցչուհու վիճակը ծանր է։ Այս մասին գրում է CNN-ը։
6-ամյա տղան կալանավորված է։ Տեղի ոստիկանապետ Ստիվ Դրյուն հայտնել է, որ կապ են հաստատել փաստաբանի ու տարբեր կազմակերպությունների հետ, որոնք կօգնեն երեխային իրենց ծառայություններով։
Միջադեպում այլ երեխաներ ներգրավված չեն, այլ անձինք չեն տուժել։
Քննությունը շարունակվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան