Ավետիք Իշխանյան. Արդեն կարելի է համոզված ասել, որ Արցախի շրջափակումը համաձայնեցված է Հայաստանի բռնապետիկ-վարչապետի հետ
Հրապարակախոս, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«ՀՈՒՅՍՆ ԱՐՑԱԽՆ Է
Սկսվել է Թուրքիա-Հայաստան օդանավային բեռնափոխադրումները։ Պարզվում է, որ Հայաստանի օդային տարածքով ազատ թռչում են ադրբեջանական օդանավերը։ Եվ այս ամենը շուրջ մեկ ամիս շարունակվող Արցախի շրջափակման ֆոնին։
Այս պարադոքսը չեն հասկանա ոչ արևմտյան, ոչ արևելյան, ոչ հյուսիսային, ոչ աֆրիկյան , ոչ էլ ադրբեջանա-թուրքական քղաքակրթություններ կրողները։Այսպիսի վերաբերմունքը հայրենակիցների նկատմամբ միայն արհամարհանք և զզվանք կառաջացնի հայ ժողովրդի հանդեպ։ Այո՛, ոչ միայն Հայաստանի իշխանության, այլև հայ ժողովրդի, քանի որ արդեն երրորդ տարին է հանդուրժում ենք դավաճանությունը։ Եւ ի՞նչ, այս ամենից հետո հույսեր ունեք, թե այսպես կոչված, միջազգային հանրությունը մատը մատի՞ն է տալու Արցախի շրջափակումը վերացնելու համար։
Արդեն կարելի է համոզված ասել, որ Արցախի շրջափակումը համաձայնեցված է Հայաստանի բռնապետիկ-վարչապետի հետ։
Այսպիսով հայ ժողովրդի, արժանապատվություն ունեցող փոքր հատվածի հույսը մնում է Արցախի անկոտրում կամքի վրա»։
Հարակից հրապարակումներ`
- 105 տարի առաջ և այսօր․ Ավետիք Իշխանյան
- Իրականում, թևակոխում ենք արդեն երրորդ չավարտված 2020 թվականը. Ավետիք Իշխանյան
- «Երուսաղեմ շուն չկա՞»․ Ավետիք Իշխանյան
- Այս արարածների նպատակն է՝ ռուս խաղաղապահներին հանել Արցախից․ Ավետիք Իշխանյան
- Տոնածառ և ժողովրդավարություն․ Ավետիք Իշխանյան
- Զուգահեռ իրականություն․ Ավետիք Իշխանյան
- Արժեքնե՞ր,թե՞ ուղղակի շահեր․ Ավետիք Իշխանյան
- Ավետիք Իշխանյան․ Ծակ գլուխները
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են