Ինչ են գրում Արցախից
Թշնամի Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից ի վեր պաշարված Արցախում կյանքն օր օրի բարդանում է։ Չնայած սննդի, դեղորայքի խիստ պակասին, դժվարություններին ու խնդիրներին, արցախցին ամուր է ու վճռական։
Նրանք հաճախ են գրառումներ անում օրվա ընթացքում պատահածի մասին։ Արցախցի օգտատերերից մեկը՝ Նառա Կարոևնան գրում է.
«Այսօր ձմեռ պապի նվերի փոխարեն դեղատներից մեկում գտանք մեզ պետքական դեղերից երկուսը։
Չեք պատկերացնի տղաս, ո՞նց ուրախացավ և ճվաց դեղատնով մեկ.
- Մամ, մամ , Մամա կյանքս 10 օրով էլ երկարեց... Հերթում սպասող բոլոր մարդիկ ուրախությունից տղայիս հետ լացում էին։
Շնորհակալ եմ, Տեր, այս մի լավ օրվա համար էլ...»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին