Նարեկ Մալյան. Ժողովուրդն ավելի քան երբևէ պատրաստ է փողոց դուրս գալ
«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը գրում է.
«Մի հատ հիմար թեզ կա որը շրջանառում են լուզեռ քաղ գործիչները` «ժողովուրդը պասիվ է, ժողովուրդը համակերպվել է...»:
Ամենայն պատասխանատվությամբ հերքում եմ այդ թեզը:
Ժողովուրդն ավելի քան երբևէ պատրաստ է փողոց դուրս գալ և սրբել այս կեղտը մեր երկրից: Հայ ժողովուրդը թասիբի առումով չի զիջում աշխարհի որևէ ժողովուրդի, ավելին` շատ դեպքերում նաև գերազանցում է:
Այդ դեպքում ինչու՞ ոչինչ տեղի չի ունենում, կհարցնեք դուք:
Երբ հետևյալ կետերը ապահովող քաղաքական թիմ ի հայտ կգա, ժողովուրդը փողոցից տուն չի գնա մինչև սրանց հարցերը գեղական կարգով չլուծի:
1. հստակ և մանրամասն ծրագիր
2. վճռական քաղաքական առաջնորդներ (այո հոգնակի)
3. միասնական տեխնոկրատ թեկնածու
Այս երեք կետերը ապահովեք մինչև պայքարի հրապարակային փուլի սկսելը ու կտեսնեք թե ինչերի է ընդունակ մեր ժողովուրդը: Հակառակ դեպքում սրանց իշխանությունը ծամոնի պես ձգվելու է... քաղաքական լուզեռներն էլ իրենց ֆեյլերը արդարացնելու համար միշտ ասելու են ժողովուրդն ա մեղավոր, ժողովուրդը անտարբեր ա:
Հ.Գ. Սրանց հեռացման համար պայքարող ՑԱՆԿԱՑԱԾ քաղաքական ուժի սիրով կտրամադրեմ մանրամասն խորհրդատվություն մեթոդիկայի առումով, եթե իհարկե իմ համեստ գիտելիքների և փորձի կարիքը առաջանա»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին