Փաստաբան. Սա մեզ վերադարձնում է մացոաբանության տիրույթ
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է.
«Այսօր իր գործունեությունն է դադարեցնում «Կալանք տվող դատարանը»: Դատաիրվական հերթական ռեֆորմի բարեհաջող տապալումից հետո կայացվեց դատաիրավական այս մուտացիան վերացնելու քաղաքական որոշում:
Այս դատարանի գործունեութունը որակում եմ խայտառկ ցածր որակի: Տեսանք ամեն ինչ այստեղ. ակնհատ ապօրինի կալանքներ, դրանց երկարացումներ, ծայրահեղ ցածր ստանդարտի կիրառմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլատրում, կալանքի ֆետիշ, կալանքի մերժման նորմի ինստիտուցիոնալ մոռացություն, քաղաքական գործերով հպատակություն և իրավական բազմաթիվ արատներ: Ամենացավալին այս պատմության մեջ իրավունքի այլասերումն էր, դրա իջեցումը քաղաքական շրջանակների կամքի մակարդակի:
Այս դատարանի գործունեությունը այնքան խորը գաղափարական վակուումմ է առաջացրել, որ դրա հետևանքները տևական ժամանակ բարդ է լիենլու հաղթահարել: Այս ամենի հետ մեկտեղ ինձ այդքան էլ չի ուրախացնում կալանքատուների դատարանի փակումը, քանի որ սա մեզ վերադարձնում է մացոաբանության տիրույթ: Չմոռանանք, որ «սվորական դատարաններում» կան մնացականմարտիրոսյաններ, ովքեր կալանքատվության ասպետներն են:
Հ.գ. Հայցում եմ բոլոր բարեխիղճ դատավորների ներողամտությունը, խոսքս վերաբերում է համակարգային խնդիրներին և որևէ ձևով չի արժեզրկում Դատավորի կարգավիճակի համար մարտնչող անհատների վաստակը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան