Ռուբեն Վարդանյան. Ունեցել ենք մի դեպք, երբ ունևոր մի ընտանիք գնացել է հանգստանալու
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում շնորհակալություն հայտնեց արցախցիներին այս իրավիճակն ու դժվարությունները հանգիստ և ուժեղ են ընդունելու համար։
Տոնական օրերին հաճախ է քայլել փողոցում, հանդիպել ու զրուցել արցախցիների հետ։ ԱԺ պատգամավորներն էլ եղել են շրջաններում, ծանոթացել խնդիրներին։
«Մարդկանց 90 տոկոսնը ճիշտ ու հանգիստ է վերաբերում իրավիճակին, բայց կան մի քանի պատմություններ, որոնց մասին ուզում եմ նշել, առանց անուններ տալու։ Բոլորս հասականում ենք, որ դրանց դեմ պետք է պայքարել։ Ունեցել ենք մի դեպք, երբ ունևոր մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իրենց կապերը, դա շատ մեծ արձագանք է ստացել։ Սա չպետք է ընդունվի, որպես հաջողված մարդու օրինակ։ Չեմ ընդունում այն մարդուն, որ պայմանավորվել է ռուս խաղաղապահների հետ, բերել ուտելիք ու վաճառել թանկ գնով, չեմ ընդունում։ Դա ոչ մի լավ բանի չի բերի։ Չեմ ընդունում այն մարդկանց, որ փորձում են փող աշխատել այս իրավիճակում»,-թվարկեց նա։
Վարդանյանն անընդունելի համարեց, որ խանութպանն ուտելիքը պահում են իրենց բարեկամների համար, երբ մի ընտանիքը տասնյակ լիտրերով ձեթ է առնում ու պահում։
«Մենք բոլորս մի նավի մեջ ենք»,-ասաց նա՝ ավելացնելով, որ վաղը կլինեն հայտարարություններ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան