Արմավիրի մարզպետարանը թուրքական նվեր է տարել թուրքի գնդակից ընկած հերոսի նորածին եղբորը
Արմավիրի մարզպետարանը ֆեյսբուքյան իր էջում գովազդում է թուրքական հայտնի բրենդը։
Դա էլ հերիք չէ, թուրքական արտադրության հագուստը մարզպետարանի ներկայացուցիչը նվիրել է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից սանձազերծած արցախյան երրորդ պատերազմում զոհվածի նորածին եղբորը։
«Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված էջմիածնեցի Միքայել Կորյունի Հարությունյանի եղբայրը, ում ծնողները կրկին անվանակոչել են Միքայել: Մայրիկի՝ Սիրանուշ Հովհաննիսյանի խոսքով՝ վերածնվել է զոհված Միքայելը, տունը լցվել է նրա շնչով՝ վերաիմաստավորելով ընտանիքի անդամների կյանքը:
Շնորհավորում ենք Հարությունյանների ընտանիքին, իսկ փոքրիկին մաղթում առողջություն և, որ ամենակարևորն է, խաղաղ երկնքի տակ անհոգ մանկություն»,-ասված է մարզպետարանի կայքում, որին կից հրապարակվել են մի քանի լուսանկարներ։
Նշենք, որ պատերազմում տարած պարտությունից հետո հայաստանցիներից շատերը բոյկոտ սկսեցին թուրքական ապրանքների նկատմամբ։ Այդ օրվանից շատերը չեն օգտվում այն խանութներից, որտեղ թուրքական ծագման ապրանքներ են վաճառվում՝ պատճառաբանելով, որ թուրք արտադրողների վճարած հարկերով զինում են թուրքական բանակը։
Մինչդեռ Արմավիրի մարզպետարանում փաստորեն շարունակում են գնել թուրքական ապրանք ու այն ոչ ավել, ոչ պակաս ցուցադրաբար նվիրել զոհվածի ընտանիքի անդամին։
Ուսումնասիրելով մարզպետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարները՝ պարզ դարձավ, որ այստեղ շատ են հավանել թուրքական խանութի հետ համագործակցությունն ու հաճախ են նվերներ գնում այդ խանութից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան