Թուրքական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանի տարածքին
Թուրքիայի ռազմաօդային ուժերը երկուշաբթի օրը մի քանի ավիահարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքի Քրդստանում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) թիրախներին։ Այս մասին Shafaq News տեղեկատվական պորտալի տարածած լուրին անդրադարձել է ՏԱՍՍ-ը:
Պորտալի աղբյուրների փոխանցմամբ՝ հրթիռակոծության են ենթարկվել քրդական ինքնավարության տարածքները, որոնք գտնվում են Դահուկ նահանգից հյուսիս։ Զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։
Նոյեմբերի 20-ի գիշերը Թուրքիան օդային գործողություն է իրականացրել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում, որին ներգրավվել է ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու թռչող սարք։ Հարվածները հասցվել են Անկարայի կողմից արգելված կուսակցության հենակետերին։ Թուրքական իշխանությունները մեղադրել են PKK-ին և սիրիացի քրդերին նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած հարձակման համար, որի հետևանքով զոհվել է վեց մարդ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ից հայտարարել են, որ Իրանը պետք է դադարեցնի Իրաքին ավիահարվածներ հասցնելը
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում զսպվածություն ցուցաբերել Սիրիային և Իրաքին հարվածներից հետո
- Իրաքյան Քրդստանին Իրանի հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել. ԶԼՄ-ներ
- Իրանն անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես փակել է Իրաքի հետ սահմանը
- Թուրքական հրետանին ռմբակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող քրդաբնակ գյուղը՝ խուճապ առաջացնելով բնակիչների շրջանում
- Թուրքիայի զինված ուժերը մտադիր են 60 կմ խորությամբ առաջանալ Իրաքի տարածք և այնտեղ բազաներ ստեղծել