Հայաստանում գտնվող արցախցի երեխաների կրթության հնարավորություններն ապահովված կլինեն. Ժաննա Անդրեասյան
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրել է.
«Հունվարի 9-ից պետք է վերսկսվեր դպրոցների և մանկապարտեզների բնականոն աշխատանքը։
Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում մանկապարտեզները, դպրոցների նախադպրոցական խմբերն ու երկարօրյա խմբերը չեն գործի՝ սննդի մատակարարման անհնարինությամբ պայմանավորված։
Սա անթույլատրելի է և տասնյակ հազարավոր երեխաների հիմնարար իրավունքների խախտում։
Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլերը՝ այս խախտումների մասին փաստերը համապատասխան միջազգային ատյաններին ներկայացնելու համար։
Միաժամանակ ձմեռային արձակուրդի ավարտից հետո՝ հունվարի 9-ից ապահովված կլինեն Հայաստանում գտնվող արցախցի երեխաների կրթության հնարավորությունները»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան