Իրանի նախագահը մտադիր է այցելել Թուրքիա և Սիրիա
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ծրագրում է այցելել Թուրքիա և Սիրիա։ Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին: Նրա խոսքերին անդրադարձել է ՏԱՍՍ-ը:
«Նախատեսվում է Իրանի նախագահի այցը Թուրքիա և Սիրիան։ Այդ ուղևորությունները տեղի կունենան պլանների վերջնական լրամշակումից հետո»,-նրա խոսքերը մեջբերել է ISNA-ը։
Նախատեսվող այցերի ժամկետի մասին ԱԳՆ ներկայացուցիչը չի հայտնել։ Ռաիսիի սպասվող ճամփորդական ծրագրի մասին նույնպես մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Իրանն ու Թուրքիան Ռուսաստանի հետ միասին կազմում են Աստանայի երկրների եռյակը՝ Սիրիայում խաղաղ կարգավորման երաշխավորները:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանին զգուշացրել ենք Իսրայելի ներկայության հետևանքների մասին. Բաքվում Իրանի դեսպան
- Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է «Charlie Hebdo»-ի հրապարակած ծաղրանկարը
- Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ. Թեհրանը հուսով է Լաչինի միջանցքի հարցի շուտափույթ լուծումը՝ երկխոսության միջոցով
- Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ միջուկային գործարքի համար հնարավորությունների պատուհանը բաց է
- Իրանի և Հայաստանի միջև համագործակցության փաստաթղթերի ցուցահանդես` Ահվազում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան