Լեհաստանը Գերմանիային սպառնացել է խնդիրներով՝ փոխհատուցման հարցը քննարկելուց հրաժարվելու համար
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է Գերմանիային, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատճառված վնասների համար Լեհաստանին փոխհատուցում վճարելու հարցով Վարշավայի հետ բանակցություններից հրաժարվելը «մեծ խնդիր» կառաջացնի երկրի իմիջի համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը ռադիոյի եթերում հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին։
Ավելի վաղ Լեհաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Գերմանիայի իշխանությունները Վարշավային տեղեկացրել են, որ փոխհատուցման հարցը փակված են համարում և այս թեմայով երկխոսություն չեն վարի։
«Այս պատասխանը, դրա ձևը մեկ նախադասությամբ, ցույց է տալիս հեռուն գնացող ամբարտավանություն, զոհերի նկատմամբ հարգանքի բացակայություն»,-ասաց Յաբլոնսկին։
Նրա խոսքով՝ այդ պատասխանը, նրա ձևը ու ոճը մեծ իմիջային խնդիրներ են լինելու Գերմանիայի համար։
«Որովհետև մենք դրա մասին շատ բարձր ենք խոսելու: Գերմանիան իր մասին ասում է, որ ուզում է լինել բարոյական պետություն, որը թրենդեր է սահմանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի առումով, բայց միևնույն ժամանակ անում է նման բան, դա մեծ խնդիր կլինի իրենց համար: Նրանք շատ կամաչեն դրա համար»,-զգուշացրել է Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
2022թ. սեպտեմբերի 1-ին Լեհաստանի իշխանությունները ներկայացրել են հանրապետության փորձագետների կողմից պատրաստված եռահատոր զեկույցը 1939-1945 թվականներին նացիստական Գերմանիայի հարձակման և գերմանական օկուպացիայի հետևանքով Լեհաստանի կրած կորուստների մասին։ Հայտարարված ընդհանուր գումարը կազմել է մոտ 1,3-1,5 տրլն դոլար: Հոկտեմբերի 3-ին Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն նոտա է ստորագրել՝ Գերմանիայից փոխհատուցում վճարելու պահանջով։
Հարակից հրապարակումներ`
- Welt. Լեհաստանը, Թուրքիան և ԱՄՆ-ը Ուկրաինայի պատճառով Գերմանիային համարում են ոչ այնքան վստահելի գործընկեր
- Լեհաստանը Գերմանիայից պահանջում է 1,3 տրիլիոն դոլարի փոխհատուցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան