Լուվրը կսահմանափակի այցելուների թիվը
Լուվրը հայտարարել է, որ կսահմանափակի այցելուների թիվը օրական մինչև 30000՝ «հեշտացնելու այցելությունը և ապահովելու օպտիմալ աշխատանքային պայմաններ թանգարանի անձնակազմի համար»։ Մինչ համաճարակը թանգարանը կարող էր օրական ընդունել 45000 մարդ։
artguide.com-ի հաղորդմամբ, 2020 թվականի հուլիսին արգելափակումից հետո երբ վերաբացվել է Լուվրը, պաշտոնապես չի սահմանափակել այցելությունները, չնայած այն նվազել է համաճարակի և միջազգային ճանապարհորդությունների նվազման պատճառով:
Այցելուների թվի սահմանափակման մասին հայտարարությունն արվել է 2022 թվականի թանգարանի այցելությունների պաշտոնական տվյալների հրապարակումից հետո։ Անցյալ տարի Լուվրն ընդունել է 7,8 միլիոն մարդ, ինչը 120 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ, բայց դեռ 19 տոկոսով պակաս, քան 2019 թվականին. այդ տարի թագարան այցելել էր 9,6 միլիոն մարդ: Եթե միտումը շարունակվի, ապա 2023 թվականին Լուվրը կկարողանա ընդունել մինչև 9,3 միլիոն այցելու։
2022 թվականին թանգարանի 7,8 միլիոն այցելուների 30%-ը ֆրանսիացիներ են եղել, 70%-ը՝ օտարերկրացիներ, ԱՄՆ-ից այցելուների թիվը 18% է կազմել։ Ըստ զեկույցի՝ Ասիայից այցելուներ «գործնականում բացակայում էին, չնայած տարեվերջին նկատված համեստ աճին»: Հայտնի է նաև, որ այցելուների 45%-ը մինչև 25 տարեկան է եղել, 60%-ն առաջին անգամ է եղել Լուվրում, իսկ ուրբաթ օրը թանգարանի երկարացված երեկոյան ժամերից օգտվել է 225.000 այցելու։