Կալիֆորնիայում արտակարգ դրություն է հայտարարվել՝ անձրևներ, փոթորիկներ և հոսանքազրկումներ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում եղանակային վատ պայմանների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հորդառատ անձրևների ու ուժեղ քամիների առաջացրած փոթորկի զոհ է դարձել 12 մարդ: Այսօր առավոտյան Կալիֆորնիայում ավելի քան 120 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության։ Օդերևութաբանները նահանգի լեռնային շրջաններում կանխատեսում են հորդառատ անձրևներ և ձյուն, հայտնում է Sacramento Bee տեղական հրատարակությունը։
Նախագահ Ջո Բայդենը փոթորիկի պատճառով Կալիֆորնիայում արտակարգ դրություն է հայտարարել և կարգադրել է դաշնային աջակցության միջոցառումներ ձեռնարկել։
ԱՄՆ 12 նահանգում ամանորյա տոներից առաջ էլ մարդիկ են մահացել ցրտից ու ձնաբքերից, զոհերի թիվը հասել է 60-ի: Կատակլիզմներից տուժած նահանգներից են Նյու Յորքը, Օհայոն, Կենտուկին, Միսուրին, Թենեսին և Քանզասը։ Բուֆալո քաղաքում (Նյու Յորք), որտեղ մի շարք բնակիչներ սառել են իրենց մեքենաներում, սկսվել է մեծ թալան։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան