Նոր նախարարությունում՝ նոր պաշտոններ
Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներ է ստորագրել՝ նոր պաշտոններում նշանակումներ անելու մասին։
Ըստ այդմ՝ Արփինե Սարգսյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արփինե Սարգսյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արամ Հովհաննիսյանին նշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի
նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։
Դավիթ Համբարյանը նշանակել է ներքին գործերի նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Դավիթ Համբարյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ։
Արամ Հովհաննիսյանին նշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արամ Հովհաննիսյանին նշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ»,- ասվում է հաղորդագրությունում։
Կամո Ցուցուլյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին
գործերի նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Կամո Ցուցուլյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն-ներքին
գործերի նախարարի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ։