Չինական 57 ռազմական ինքնաթիռներ մոտեցել են Թայվանին
Թայվանի զինված ուժերը վերջին օրվա ընթացքում արձանագրել են Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի 57 ինքնաթիռների և չորս նավերի մոտենալը դեպի կղզի: Ըստ «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալության՝ այդ մասին հայտնում է Թայվանի պաշտպանության գերատեսչությունը։
«Հունվարի 8-ի առավոտյան ժամը 6:00-ից մինչև հունվարի 9-ի ժամը 06:00-ն Թայվանի շրջակայքում դիտարկվել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի 57 ինքնաթիռ և չորս նավ»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կղզու հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի է մտել 28 ինքնաթիռ, այդ թվում՝ երեք BZK-005 անօդաչու թռչող սարք, վեց J-11 կործանիչ, երկու Սու-30, 12 J-16 և երկու J-10, երկու H-6 ռազմավարական ռմբակոծիչներ և հեռահար ռադարների հայտնաբերող և կառավարող KJ-500:
Թայվանն օդային և ծովային պարեկներ է ուղարկել՝ վերահսկելու իրավիճակը, ինչպես նաև բացազատել է ցամաքային հրթիռային համակարգեր:
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը Թայվանին է մոտեցրել 29 ինքնաթիռ և երեք ռազմանավ
- Սպիտակ տունը դեմ չի լինի Պալատի նոր խոսնակի Թայվան այցին
- Չինաստանը հնարավոր է համարում ուժի կիրառում Թայվանի խնդրի լուծման համար
- Չինաստանը պատրաստվում է մինչև 2027 թ. ռազմական ճանապարհով «տիրանալ» Թայվանին. ԿՀՎ
- Թայվանի զինվորականները Կինմեն կղզիների վրա չինական անօդաչու թռչող սարք են խոցել
- Թայվանի զինված ուժերը կրակ են բացել չինական անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ
- Չինաստանը Թայվան այցելելու համար պատժամիջոցներ է կիրառել Լիտվայի տրանսպորտի նախարարության դեմ