Սևադա Հակոբյան. Ծանրաբեռնված աշխատանքը հանգեցնում է սեռական խնդիրների
Ծանրաբեռնված աշխատանքը հանգեցնում է սեռական խնդիրների։ Սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը մանրամասնում է, որ սեքսոլոգներն այն անվանում են դիրեկտորական (կամ դիրեկտորների) հիվանդություն։
Այսպես կոչված դիրեկտորների հիվանդությունը սեքսուալ խանգարման յուրահատուկ տեսակ է՝ ընկղմում աշխատանքի մեջ, անհատը չի կարողանում հանգստանալ, ճիշտ տարանջատել աշխատանքը և հանգիստը:
Սեքսուալ ֆունկցիայի իջեցումը այս դիսֆունկցիայի ժամանակ տեղի է ունենում աստիճանաբար, երբ անհատը լիակատար կլանված է կարիերայով, խոստումնալից աշխատանքով, ծանրաբեռնված է գործնական խնդիրներ լուծելով, ավելի քիչ ուշադրություն է դարձնում կնոջը և ինտիմ կյանքին:
Մասնագետի խոսքով, տեղի է ունենում սուբլիմացիա՝ սեռական էներգիայի փոխարկում այլ տեսակի: Սեռական խանգարման այս տեսակը բնորոշվում է սեռական ցանկության աստիճանական նվազմամբ, արձանագրվում են տևական աբստինենցիաներ (սեռական ձեռնպահություն), հազվակի է դառնում սեռական գործունեությունը, վարքի մեջ հետին պլան է մղվում սեքսուալ-էրոտիկ մոտիվացիան, կարող են արձանագրվել էրեկցիայի և էակուլյացիայի խանգարումներ: Դիտվում է օրգանիզմի բիոռիթմոլոգիական ստատուսի խանգարում, քնի և արթուն վիճակների, աշխատանքի և հանգստի ճիշտ հերթագայման խախտման պատճառով:
Այս տեսակի սեռական խանգարմանը կարող են նպաստել նաև անհատի սեռական կոնստիտուցիայի թույլ տիպը, անդրոգենների (արական սեռական հորմոնների) ցածր մակարդակը, սոցիալ- հոգեբանական տեսանկյունից լարված փոխհարաբերությունները ընտանիքում:
Սեռական խանգարման այս տեսակը բուժվում է (կորեկցիայի է ենթարկվում) առաջին հերթին հանգստի և աշխատանքային ռեժիմի ճիշտ կազմակերպման արդյունքում:
Կիրառվում է նաև դեղորայքային բուժում՝ ուղղված էմոցիոնալ լարվածության կարգավորմանը, ընդհանուր կազդուրիչ և սեռական խթանող թերապիա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին