Անկարգություններ Բրազիլիայում. նախկին նախագահի կողմնակիցներն ավերել են նախագահական նստավայրը
Իրավապահներն արդեն ձերբակալել է Բրազիլիայի մայրաքաղաքում զանգվածային անկարգություններին մասնակցած 400 անձ, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նշենք, որ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարույի կողմնակիցներն ավերել են նախագահական նստավայրը, Կոնգրեսը և Գերագույն դատարանը։
«Ավելի քան 400 մարդ արդեն ձերբակալվել է, որոնք կվճարեն իրենց կատարած հանցագործությունների համար։ Մենք շարունակում ենք աշխատանքը՝ բացահայտելու դաշնային շրջանում իրականցված ահաբեկչական գործողությունների մնացած մասնակիցներին։ Մենք շարունակում ենք կարգուկանոն հաստատել»,- Twitter-ի իր բլոգում գրել է դաշնային շրջանի նահանգապետ Իբանես Ռոչան։
Ըստ աղբյուրի՝ նախկին նախագահի կողմնակիցները, որոնք անցած տարվա վերջից բողոքում են նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, կիրակի օրը գրավել են Բրազիլիայի մայրաքաղաքում Կոնգրեսի շենքը, ներխուժել նախագահական նստավայր և նաև Գերագույն դատարանի շենք, ավելի վաղ հայտնել էին տեղական լրատվամիջոցները:
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կառավարական շենքերի գրավումը բարբարոսություն է անվանել, և կարգադրել է դաշնային ուժերին օգտագործել մայրաքաղաքում կարգուկանոն հաստատելու համար։