Իրավունք 13:17 09/01/2023 Հայաստան

Իշխանությունները տեսնում են առաջիկայում որոշակի զարգացումներ և ինտերնետի սահմանափակման կարիք.Արթուր Պապյան

«Նախագծով իրականում փորձ է արվում 2020թ.-ի և 2022 թ.-ի սխալները լեգիտիմացնել և իրավական դաշտ ստեղծել, որպեսզի մարդիկ հարցեր չտան, թե ի՞նչ հիմքով նախկինում արգելափակվեցին կայքերը»,-հրավիրված ասուլիսում հայտարարեց մեդիափորձագետ Արթուր Պապյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության մշակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին::

Գործադիրը նախագծով առաջարկում է ռազմական դրության ժամանակ սահմանափակել համացանցը:

Մեդիափորձագետը հայտնեց, որ օրենքում կարգավորումները հստակ չեն և հիշեցրեց, որ հիմքերի անորոշության պատճառով 44-օրյա պատերազմի ժամանակ արգելափակվեց «Տիկ Տոկ»-ը, բայց բաց մնաց «Թելեգրամ»-ը, որտեղ մի քանի անգամ շատ վնասական տեղեկատվություն կար:

Նա նաև նկատեց, որ տրամաբանական չէին պատերազմի ժամանակ արգելափակման նման մասնակի քայլերը:

Արթուր Պապյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը» պատերազմի ժամանակ կատարված արգելափակումների վերաբերյալ հարցումներ էր ուղարկել ԱԱԾ-ին և օպերատորներին: Վերջիններս հայտնել են, որ օրենքի համաձայն պարտավոր են եղել համագործակցել ԱԱԾ-ի հետ, իսկ անվտանգության պատասխանատու գերատեսչությունից պատասխանել են, որ իրականացվել են երկրի անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններ: 

Նրա խոսքով՝ իր կազմակերպության հարցումները հանրային շահից էր բխում, որպեսզի նմանատիպ իրավիճակներում տեղեկատվական կազմակերպություններն ավելի հիմնավորված գործեն:

«Իշխանությունները, հավանաբար, տեսնում են առաջիկայում որոշակի զարգացումներ և ինտերնետի սահմանափակման կարիք»,-ենթադրեց Պապյանը և հանրային քննարկումներից խուսափելու միտում տեսավ այն փաստի մեջ, որ օրենքի նախագիծը քննարկման էր դրվել դեկտեմբերի 22-ին՝ նախատոնական շրջանում, որն ավարտվել է հունվարի 3-ին:

Մեդիափորձագետը կարևորեց պատերազմի ժամանակ ֆեյք լուրերի դեմ պայքարը, բայց առաջնային համարեց դրա դեմ կիրառվող գործիքների արդյունավետությունը, որոշակիությունը և տեղեկացրեց, որ մեդիա հանրության մոտ նախագիծը մտահոգություն է առաջացրել և մոտ օրերս կլինի հայտարարություն, որը հետաձգվել էր տոն օրերի պատճառով:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ ասաց, որ նախագծում մտցված են ռեպրեսիվ գործիքներ, օրինակ՝ ինտերնետ կապի ամբողջական անջատում, որը նախկինում Հայաստանում երբեք չի արվել և պարզ չէ, թե դրա կիրառումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

Նա կանխատեսեց, որ ինտերնետի անջատումը կարող է բանկային խնդիրներ առաջացնի, բջջային կապն ամբողջությամբ անջատվի, քանի որ չկա օրենք, որով սահմանված լինի կրիտիկական ենթակառուցվածները, բայց ներկայացված նախագծով ստեղծվում է այդ ամենը միանգամից անջատելուհնարավորություն:

«Օրենքի նախագծով կարող են լրատվամիջոցներից ողջ տեխնիկական բազան տանեն, միայն նոթատետրը և գրիչը թողնել: Գրիչն էլ, որպես ոչ ռազմահայրենասիրական գործիք, ձեռքներից վերցնեն»,-նկատեց Մարտիրոսյանը:

Նա հայտարարեց, որ նախագծով ստեղծվել է գործիքակազմ, բայց չկա բովանդակային հիմքերը, թե ե՞րբ և ո՞ր դեպքերում է այն կիրառվելու:

Հիշեցնելով, որ «Տեղկատվության անվտանգության հայեցակարգն» ընդունվել է 2009 թվականին, որի ժամանակ առաջատար սոցիալական ցանցը դեռ «Օդնոկլասնիկ»-ն էր և նույնիսկ այն հաշվի չէր առնվել հայեցակարգում՝ մեդիափորձագետը հայտարարեց, որ նախագծում բազմաթիվ անորոշություններ կան, որոնք կամայական որոշումների հնարավորություններ են տալիս:

Նա հայտնեց, որ այսօր արդեն Հայաստանում կատարվում են անհասկանալի գործողություններ, երբ ադրբեջանական որոշ կայքեր արգելափակված են, բայց ավելի վատ բովանդակություն տարածող մյուս ադրբեջանական կայքերը բաց են, հետևաբար պետք է հստակեցվեն առաջարկվող սահմանափակման գործիքակազմի կիրառման հիմքերը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:04
Իրանական կողմը գնահատում է Ռուսաստանի հետ համագործակցության համաձայնագիրը
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանում նոր ուժի ստեղծմանը և էապես կփոխի ուժերի...
Աղբյուր` Panorama.am
10:02
Մահացել է կինոռեժիսոր Դեյվիդ Լինչը
78 տարեկանում մահացել է ամերիկացի կինոռեժիսոր Դեյվիդ Լինչը։ Այս մասին հայտնում է Variety-ն։ «Հիմա, երբ նա այլևս մեզ հետ չէ, աշխարհում...
Աղբյուր` Panorama.am
09:58
Դատի եմ տվել Տիգրան Ավինյանի հորը. Երևանի ավագանու անդամ
«Դատի եմ տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար՝ պահանջելով որպես...
Աղբյուր` Panorama.am
09:45
Արցախի թեմ. Բաքվում հայ պատանդների հանդեպ իրականացվող մտացածին ու կեղծ դատավարությունը առաջին հերթին վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը
«Մտահոգ սրտով ենք հետևում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ պատանդների հանդեպ իրականացվող անարդար և շինծու դատական գործընթացներին»:
Աղբյուր` Panorama.am
09:24
Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
Վաղարշապատի, Արտաշատի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վաղարշապատի, Արտաշատի, Արարատի...
Աղբյուր` Panorama.am
09:19
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Արցախի խորհրդարանը նոր հայտարարություն է մշակում, որով անընդունելի են համարելու ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու Փաշինյանի մտադրությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵԱՀԿ ՄԽ-ն չպետք է լուծարվի. դա ՀՀ իշխանությունների լիազորությունների մեջ չի մտնում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Ինչու են հրաժարականի դիմումներ գրել երկու դատարանների նախագահներ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու դատարանների նախագահներ մի քանի օրվա տարբերությամբ հրաժարականի դիմում ներկայացրեցին․...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Դեֆիցիտը 609 մլրդ դրամից էլ ավելի լինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵԱՏՄ-ն ոսկոր է դարձել իշխանության և իշխանամերձ օղակների համար։ Նախ՝ Փաշինյանը քովիդի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փետրվարի 10-ին նշանակված է առաջին նիստը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանը իր փաստաբանի միջոցով բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Ովքեր են ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի անվտանգության աշխատակիցները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչից են վախենում իրավապահ մարմինները կամ ինչու են նրանց անվտանգության աշխատակիցները նրանց հետ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». ՔՊ-ում կարծում են, որ Հայկ Սարգսյանին լավ օրեր չեն սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի պահապան հրեշտակի դերը կատարող, նրան ջուր հասցնող, նրա շիշը...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործի մեղադրյալները հույսը դրել են Արսեն Թորոսյանի վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականին՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Փաշինյանը մեծ գերեզմանաքար է դնում Արցախ պետության և արցախցիների` Արցախ վերադառնալու հավանականության վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ մինչև ամառ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ դիմում կներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
09:06
Հունվարի 17-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 17-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.11  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
23:39
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկում
ՏԿԵ նախարարությունից հայտնում են. «ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գլխավորել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։...
Աղբյուր` Panorama.am
23:04
Ողբերգական դեպք. «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Հունվարի 15-ին, ժամը 16։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության 4-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...
Աղբյուր` Panorama.am
22:47
Բաքուն արգելում է Ադրբեջանում ԱՄՆ Զարգացման գործակալության(USAID) գործունեությունը
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե USAID-ի գործունեությունն Ադրբեջանում «մեծ մասամբ նպաստել են ԱՄՆ շահերի առաջխաղացմանը»։...
Աղբյուր` Panorama.am
22:15
«Դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականցնելու համար. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
22:06
Վահան Բիչախչյանը տեղափոխվեց Վարշավայի «Լեգիա»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը լեհական  «Պոգոնից» տեղափոխվեց Վարշավայի «Լեգիա»...
Աղբյուր` Panorama.am
21:55
Անհայտ անձինք երկու անգամ ընդհատել են Բլինքենի մամուլի ասուլիսը
Երկու պաղեստինամետ ակտիվիստներ ընդհատել են պետքարտուղար Անտոնի Բլինքենի մամուլի ասուլիսը Պետդեպարտամենտում։ Միջադեպի մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:33
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել . ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.  «Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ,...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում։ Եթե այս գողգոթայի պատճառ...
Աղբյուր` Panorama.am
20:58
Վաղը մարզահամերգային համալիրում կմեկնարկեն մենամարտերը
Հունվարի 16-ին «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղի ունեցավ «Ночь чемпионов IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի մասնակից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ժամանակն է մերկացնել Ալիևի բռնապետությունն ու նրա դաշնակիցներին․ Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հոդվածը տարածել է «Free Armenian Hostages» (ազատություն...
Աղբյուր` Panorama.am
20:35
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, սպասում են ամերիկյան կողմի ազդանշանին
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի հետ, իսկ Մոսկվան հանգիստ սպասում է ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:22
Տուժող կողմը պահանջում է ռեալ պատիժ նշանակել Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Դատարանը, մեղադրական վերդիկտ կայացնելով, հաստատված է համարել, որ Դ 20 դիբիզիոնի վրա հարձակման ժամանակ մոտեցող հակառակորդի ուղղությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ապօրինի ջրօգտագործման կասեցումը վերացվել է
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Դրիմ Ռեսթ» ՍՊԸ-ին պատկանող Կոտայքի մարզում գործող «Արթուրս...
Աղբյուր` Panorama.am
20:01
Կոռուպցիոն և անօրիանական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու․ ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2024 թվականի ընթացքում Կոմիտեի կողմից իրականացված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}