Ինչպես տոներից հետո առույգ մնալ աշխատանքային օրվա ընթացքում. խորհուրդներ սննդաբանից
Տոներից հետո առաջին աշխատանքային օրն ավելի առույգ զգալու համար պետք է հրաժարվել սուրճից։ Այս կարծիքին է սննդաբան Ելենա Սոլոմատինան, գրում է RT-ն։
Նա խորհուրդ է տալիս ընտրել կանաչ թեյ, որը պարունակում է և՛ կոֆեին, և՛ հակաօքսիդանտներ: Բացի այդ, այն օգնում է մարմնին հաղթահարել ջերմաստիճանի փոփոխությունները և սթրեսը:
«Կանաչ թեյի մեջ պետք է ավելացնել ցիտրուսային մրգեր կամ մեկ գդալ մեղր, ինչպես նաև կոճապղպեղ, որը լավացնում է արյան շրջանառությունը։ Նույն կերպ են գործում ցանկացած համեմունք, դա կարող է լինել սխտոր, պղպեղ»,- նշել է Սոլոմատինան:
Սննդաբանը հավելել է, որ առույգություն կհաղորդի նաև մեկ սալիկ դառը շոկոլադը, հատկապես, եթե դրա բաղադրության մեջ կարմիր պղպեղ լինի։ Բացի այդ, ըստ նրա, օրվա ընթացքում անհրաժեշտ է յուրաքանչյուր կես ժամը մեկ մի քանի կում ջուր խմել։
Սննդաբանը պարզաբանել է, որ տոներից հետո էներգիայի մակարդակը նվազում է այն պատճառով, որ սովորաբար նման ժամանակահատվածներում ավելանում է քաշը և օրգանիզմում հեղուկի կուտակումը, իսկ շատ ուտելով մարսողական համակարգը ծանրաբեռնվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին