Կալիֆոռնիայում հայտարարվել է արտակարգ դրություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆորնիայում արտակարգ դրություն է հայտարարել նահանգում մոլեգնող փոթորկի պատճառով, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Բայդենը կարգադրել է միջոցառումներ իրականացնել՝ պայմանավորված նահանգում ուժեղ ձմեռային փոթորիկների, ջրհեղեղների հետևանքով ստեղծված իրավիճակով։
Նա լիազորել է Ներքին անվտանգության դեպարտամենտին և Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությանը (FEMA)՝ համակարգել Կալիֆոռնիայում աղետների վերացման ջանքերը և տրամադրել անհրաժեշտ օգնություն՝ կյանքեր փրկելու և մարդկանց անվտանգությունն ու ունեցվածքը պաշտպանելու համար:
Նահանգին պատուհասած փոթորիկի հետևանքով ավելի քան 500 հազար բաժանորդ կիրակի օրը մնացել է առանց էլեկտրաէներգիայի, իսկ երկուշաբթի օրը դեռ 115 հազար սպառող մնում է առանց էլեկտրականության։