Սննդագետ. Եթե օգտագործում եք ամբողջական կտավատ, ապա պետք է ձեզ հիասթափեցնեմ
Վերջին տարիներին շատ տարածված է դարձել կտավատի, քունջութի ու այլ նմանատիպ սննդամթերքի օգտագործումը։
Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը նշում է, որ կտավատի ամբողջական օգտագործման դեպքում այն կենսամատչելի չէ, հետևաբար որևէ օգուտ չի տալիս օրգանիզմին։ Կտավատը պետք է օգտագործել աղացած կամ վերամշակած տարբերակով, օրինակ, ձեթի տեսքով։
«Սակայն պետք չէ չարաշահել կտավատը, քանի որ այն պարունակում է ինչպես հականուտիրենտներ, այնպես էլ նյութեր, որոնք կարող են մեր օրգանիզմի վրա թողնել թունավոր ազդեություն։ Հետևաբար շատ կարևոր է ձեռնպահ մնալ այն երեխաներին տալուց»,-նշում է նա։
Կտավատի հատկությունների մասին առավել մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին