Էրդողանը կրկին խոսել է նախագահական ընտրությունները հետաձգելու հավանականության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անթալիայում կայացած հանդիպմանը հերթական անգամ հնարավոր է համարել երկրում նախագահական ընտրությունների ժամկետի հետաձգումը։
Երկրում հաջորդ ընտրությունները՝ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական, նախատեսված են 2023 թվականի հունիսի 18-ին։ Ավելի վաղ Էրդողանը հնարավոր էր համարել ընտրությունները հետաձգել ավելի վաղ ժամկետով՝ «հաշվի առնելով սեզոնային պայմանները»։
«2023 թվականի ընտրությունները ժողովրդավարական Թուրքիայի պատմության մեջ ամենակարևորներից են: Մենք վաղուց ենք պատրաստվում ընտրություններին, որոնց ամսաթիվը կարող ենք մի փոքր տեղափոխել: Մինչ մյուսները ժամանակ էին վատնում իրենց ներքին վեճերի վրա, մենք ամենափոքր մանրամասնությամբ աշխատում էինք այն ծառայությունների վրա, որոնք մատուցելու ենք մեր երկրին և մեր ժողովրդին»,- Ռիա Նովոստիի հաղորդմամբ ասել է Էրդողանը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում ընդդիմությունը կառաջադրի նախագահի միասնական թեկնածու. Դավութօղու
- Թուրքիայի 51. 9%-ը երբեք չի քվեարկի Էրդողանի օգտին․ Հարցում