Եգիպտոսում ուկրաինուհին դատապարտվել է ցմահ ազատազրկման
Եգիպտոսի դատարանը 29-ամյա ուկրաինուհի Լյուդմիլա Բալակինային դատապարտել է ցմահ ազատազրկման և տուգանքի՝ թմրանյութ ներկրելու փորձի համար։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «Ահբար ալ Յաում» թերթին։
Ըստ աղբյուրի՝ Կահիրեի քրեական դատարանը ուկրաինւհուն դատարապարտել է «ցմահ ազատազրկման և 100 հազար եգիպտական ֆունտ ստեռլինգի (ավելի քան 3,6 հազար դոլար) տուգանքի՝ երկիր ապօրինի մոտ չորս կիլոգրամ կոկաին ներկրելու փորձի համար»։
Կնոջը ձերբակալել են Կահիրեի օդանավակայանում ստուգման ժամանակ։ Հետաքննության ընթացքում նա խոստովանել է, որ թմրանյութ է ստացել արտասահմանում բնակվող եգիպտացուց, որն էլ վճարել է իր տեղափոխման համար։ Սակայն հետաքննությունը չի կարողացել պարզել, թե ում է ուղարկվել թմրանյութը։
Նշվում է, որ տեղական օրենքներով ցմահ ազատազրկում է համարվում 25 տարին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են