Հարցման ենթարկված Թուրքիայի քաղաքացիների 90 %-ը ԱՄՆ-ին թշնամի է համարում
Թուրքերի ավելի քան 62 %-ը Ռուսաստանը համարում է բարեկամ երկիր, մինչդեռ 90 %-ը ԱՄՆ-ին համարում է թշնամի:«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Ulusal TV-ին՝ հիմնվելով «Գեզիչի» կենտրոնի ուսումնասիրության մեջ։
Հարցմանը, որը տեղի է ունեցել 2022 թվականին, մասնակցել է Թուրքիայի 24 նահանգների 2464 քաղաքացի։
Ռուսաստանին բարեկամ համարողների մասնաբաժինը կազմում է 62,6 %։ Ընդ որում, հարցվածների 72,8 %-ը կարծում է, որ Ռուսաստանի հետ պետք է լավ հարաբերություններ հաստատել։
Ռուսաստանի՝ որպես բարեկամի մասին հարցին, հարցվածների 18,3 %-ը բացասական է պատասխանել, մինչդեռ հարցվածների 8,9 %-ն այս հարցում կարծիք չունի։ Միևնույն ժամանակ, հետազոտության մասնակիցների մոտ 90 %-ը ԱՄՆ-ին համարել է Թուրքիայի թշնամի։
«Գեզիչի» հետազոտական կենտրոնի նախագահ Մուրադ Գեզիչիի խոսքով, ի հայտ է գալիս մի պատկեր, որտեղ թուրք հասարակությունը «ավելի է հեռանում Արևմուտքից և ավելի է վստահում Ռուսաստանին»:
«Ռուսաստանն աջակցո՞ւմ է Թուրքիայի տնտեսությանը» հարցին. Հարցվածների 68,6 %-ը պատասխանել է դրական, 21,7 %-ը՝ բացասական, ևս 9,7 %-ը պատասխան չի գտել։
Հարակից հրապարակումներ`
- 2022 թվականին Թուրքիայում տղամարդկանց կողմից սպանվել է 334 կին
- Երկու դրույթներն էլ հակասում են Շվեդիայի կողմից քուրդ այլախոհին Թուրքիա արտահանձնմանը