Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Արևելյան Ջավա նահանգում՝ 10 կիլոմետր խորության վրա։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։
«Երկրաշարժը տեղի է ունեցել 10 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Արևելյան Ճավայի Պասիտան քաղաքից 90 կմ հարավ-արևելք»,- հայտնել են գործակալությունից։
Ըստ սեյսմոլոգների՝ ցունամիի հավանականություն չկա։ Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին այլ տեղեկություն չի հաղորդվում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են