Իշխանյան. Բռնապետիկ-դավաճանն իր սովորության համաձայն ֆռռցնելու է բոլորիդ
Իրավապաշտպան, հրապարակախոս Ավետիք Իշխանյանը գրում է.
«ՍՏԻ ՏՈՊՐԱԿԸ
Վաղը, հունվարի 10-ին տեղի կունենա դավաճան-բռնապետիկի մամլո ասուլիսը։ Եվ ի՞նչ եք սպասում այդ ասուլիսից, հարգելի և անհարգելի լրագրողներ։ Իշխանամերձ, անհարգելի լրագրողների համար տոն է։ Նրանք արդեն դավաճանի քիմքին հաճելի հարցեր են պատրաստել, կապված ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի, խաղաղապահների, կուռուպցիայի, նախկինների և իհարկե՝ խաղաղության մասին։
Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե այդ ստի և կեղծիքի հերթական բալագան-ասուլիսին մասնակցելու՞ են անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցները։
Համոզված եմ, ձեր հարցերը եթե նույնիսկ հնչեցվեն, ապա պատասխանները լինելու են ոչ առարկայական, երբեմն վիրավորական։ Բռնապետիկ-դավաճանն իր սովորության համաձայն ֆռռցնելու է բոլորիդ, հերթական անգամ բացելու է իր հոգու և սրտի ստի տոպրակը։
Մի խոսքով, եթե ես լինեի որևէ լրատվամիջոցի խմբագիր 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո, կբոյկոտեի դավաճանի ցանկացած ասուլիս»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան