Արքայազն Հարիին Չարլզ III-ի թագադրման արարողությանը որևէ դեր չի խաղա
Սասեքսի դուքս արքայազն Հարիին զրկել են իր հոր՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրման արարողության ժամանակ պաշտոնական դերից։ Այս մասին հայտնել է Daily Mail-ը։
Նշվում է՝ եթե արքայազն Հարրին նույնիսկ որոշի մասնակցել թագադրման արարողությանը, ապա ըստ սցենարի, նրա համար ոչ մի պաշտոնական դեր չկա։
«Խախտելով ավանդույթը՝ Չարլզը կհրաժարվի թագավորական դուքսերից, որոնք ծնկի են իջնում և հարգանքի տուրք մատուցում միապետին: Այդ դերը կկատարի միայն Ուիլյամը»,- գրում է պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ պատճառը արքայազն Հարրիի «Spare» անվանումով հուշագրություններն են, որը կարելի է թարգմանել որպես «Պահեստային» կամ «Ավելորդ»։ Գիրքը դեռ պաշտոնապես վաճառքի չի հանվել, սակայն հրապարակված մի քանի հատվածներ արդեն հասցրել են սկանդալների պատճառ դառնալ։
Պաշտոնապես թագավորական ընտանիքը դեռևս չի մեկնաբանել Հարրիի հուշերը, սակայն, ըստ աղբյուրի, նրա ավագ եղբայրը՝ Ուիլյամը զայրացած է այս գրքի վրա և միևնույն ժամանակ տխրել է դրա բովանդակությունից։ Իր հուշերի գրքում արքայազն Հարրին պատմել է, թե 2019 թվականին ինչպես է իր վրա հարձակվել ավագ եղբայրը։
Չարլզ III-ի թագադրման արարողությունը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 6-ին Վեսթմինսթերյան աբբայությունում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են