Հունաստանը Թուրքիային կոչ է արել Էգեյան ծովում հարգել միջազգային օրինական կարգերը
Հունաստանը Թուրքիային կոչ է անում հարգել Էգեյան ծովում միջազգային օրինականությունը և միևնույն ժամանակ ընդգծում է, որ զիջումների չի գնա Անկարային՝ տարածքային ջրերի հետ կապված իր ինքնիշխան իրավունքների հարցում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոանիս Իկոնոմուն։
Նրան խնդրել են մեկնաբանել Հունաստանի վերաբերյալ թուրք պաշտոնյաների վերջին հայտարարությունները։
«Մեր երկիրը Թուրքիայի հետ հարաբերություններում մշտական դիրքորոշում ունի: Կարծում եմ, որ լավ և կայուն հարաբերությունների լավագույն ճանապարհը միջազգային լեգիտիմության հարգումն է: Հունաստանը միշտ ելնում է դրանից և միևնույն ժամանակ զիջումների չի գնում այն հարցերում, որոնք վերաբերում են ինքնիշխանության իրավունքների և ազգային ինքնիշխանության հարցերում»,-ընդգծել է Իկոնոմուն։
Հարցին, թե արդյոք Հունաստանը Կրետե կղզու մոտ կհայտարարի բացառիկ տնտեսական գոտի, Իկոնոմուն հակիրճ պատասխանել է. «Մեր կառավարությունն արտաքին քաղաքականության հարցերում միշտ գործում է միջազգային իրավունքի հիման և միշտ մեր ազգային շահերի հիման վրա»:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկուշաբթի օրը ՌԾՈւ հրամանատարական կազմի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թուրքիան թույլ չի տա իր հարևան և ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանին ընդլայնել Էգեյան ծովում տարածքային ջրերի առկա սահմանները։
Հարակից հրապարակումներ`
- Աքարը ՆԱՏՕ-ին կոչ է արել դադարեցնել Հունաստանի «սադրիչ գործողությունները»
- Հունահայության բողոքի ցույցն ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման
- Թուրքիան Հունաստանին մեղադրում է Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի առաքելությունը խափանելու փորձի մեջ
- Թուրքիան նախազգուշացնում է Հունաստանին իր ԲՏԳ-ի միակողմանի հռչակման հավանականության մասին
- Հունաստանի արտգործնախարարը Տրիպոլիում հրաժարվել է խոսել իրեն դիմավորած Լիբիայի արտգործնախարարի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան