Ռազմագերիների ազատումը կարևոր քայլ կհանդիսանա շատ ցանկալի խաղաղության համաձայնագրի համար. Հռոմի պապ
Հունվարի 9-ին Սուրբ Աթոռում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ տարեկան հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ՀՀ դեսպանը, Նորին Սրբություն Ֆրացիսկոսն իր ելույթում ռազմագերիների ազատման անհրաժեշտության մասին կոչով է հանդես եկել։ Այս մասին հայտնում են Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից։
Անդրադառնալով տարբեր տարածաշրջաններում շարունակվող հակամարտություններին, Հռոմի պապը նշել է․ «Մասնավորապես մտածում եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարը և վերահաստատում, որ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց ազատումը կարևոր քայլ կհանդիսանա շատ ցանկալի խաղաղության համաձայնագրի համար»։