Պետական պարտքի գծով Ուկրաինայի վճարումները 2023 թվականին կկազմեն 18 միլիարդ դոլար
Տարեսկզբին գործող պայմանագրերով Ուկրաինայի պետական պարտքի գծով վճարումները2023 թվականին կկազմեն 658,4 միլիարդ գրիվնա (մոտ 18 միլիարդ դոլար)։ Այդ մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով Ուկրաինայի ֆինանսների նախարարության տվյալները։
Գերատեսչության նյութերի համաձայն՝ արտաքին պարտքի գծով վճարումների ընդհանուր գումարը կազմում է 122,4 մլրդ գրիվնա (3,3 մլրդ դոլար)։
Ինչպես հաղորդվել էր, անցյալ տարվա ամռանը Ուկրաինան վավերացրել է պայմանագրերը եվրապարտատոմսերի սեփականատերերի և Փարիզի ակումբի հետ առևտրային պարտքը մարելու համար վճարումները հետաձգելու վերաբերյալ։ Արդյունքում, այս տարի անհրաժեշտ կլինի վճարել 14,9 մլրդ գրիվնա, սպասարկման համար՝ 3,1 մլրդ գրիվնա, իսկ պետական վարկերի համար՝ 6,2 մլրդ գրիվնա։
Նախարարության տվյալներով՝ պետական պարտքի վճարումների ամենամեծ ծավալները նախատեսված են մարտին՝ 72,8 մլրդ գրիվնա, մայիսին և հունիսին՝ համապատասխանաբար 102,6 մլրդ և 89,9 մլրդ գրիվնա, նոյեմբերին՝ 84,1 մլրդ գրիվնա։ Արտաքին պարտքի գծով առավելագույն վճարումները ընկնում են սեպտեմբերին՝ 32,02 մլրդ գրիվնա, դեկտեմբերին՝ 18,8 մլրդ գրիվնա և մարտին՝ 14 մլրդ գրիվնա։ Մնացած բոլոր վճարումները կուղղվեն Արժույթի միջազգային հիմնադրամին և այլ միջազգային ֆինանսական կառույցներին:
Հարակից հրապարակումներ`
- Ռազմական գործողություններից Ուկրաինայի տնտեսությանը հասցված վնասը գերազանցում է 700 միլիարդ դոլարը
- Ֆոն դեր Լեյեն. ԵՄ-ն փետրվարից 77,000 տոննա բեռ է ուղարկել Ուկրաինա
- ԱՄՆ-ն Ուկրաինային 2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթում կներառի Patriot ՀՕՊ համալիրները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան