Պուտինը օրինագիծ է ներկայացրել Կոռուպցիայի համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին կոնվենցիան չեղարկելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Կոռուպցիայի համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին կոնվենցիան՝ երկրի կողմից չեղյալ հայտարարելու նախագիծը։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին ասվում է փաստաթղթում, որը հունվարի 9-ին տեղադրվել է Դումայի էլեկտրոնային փաստաթղթերի բազայում։
Չեղյալ հայտարարել 1999 թվականի հունվարի 27-ին Ստրասբուրգ քաղաքում Ռուսաստանի Դաշնության անունից ստորագրված Կոռուպցիայի համա քրեական պատասխանատվություն սահմանելու կոնվենցիան»,-ասվում է տեքստից։
Փաստաթղթի հիմնավորման մեջ ասվում է, որ որոշումը կայացվում է, քանի որ սահմանափակվել է Ռուսաստանի լիազորությունները Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբում (GRECO): ՌԴ-ի լիազորությունների սահմանափակման մասին որոշումն ավելի վաղ ընդունել էր Եվրախորհուրդը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը բավարարել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը
- Պուտինը ԱԽ անդամներին առաջարկել է քննարկելու ՀԱՊԿ գագաթնաժողովի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են