Վրաստանը Ուկրաինային չի վերադարձնի առաքված «Բուկ» ՀՕՊ համալիրները
Կիևը Թբիլիսիին խնդրել է վերադարձնել 2008 թվականին իրեն հանձնված «Բուկ» համալիրները, սակայն վրացական իշխանությունները մերժել են:«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը։
«Ուկրաինական կողմը հետևողական է բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Վրաստանին ուղղված իր խնդրանքներին՝ կապված զենքի, ռազմական տեխնիկայի և զինամթերքի տրամադրման հետ: Մասնավորապես, Կիևը խնդրել է 2008 թվականի պատերազմի ժամանակ Ուկրաինայից Վրաստանին փոխանցված «Բուկ» համալիրները հետ վերադարձնել»,-գրել է դիվանագետը «Եվրոպեյսկա պրավդա»-ի ուկրաինական հրատարակությունում հրապարակված հոդվածում։
Հոդվածում նշվում է, որ Ուկրաինան Վրաստանից խնդրել է նաև ԱՄՆ-ի կողմից փոխանցված Javelin հակատանկային համակարգերը։ Կասյանովի խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ էր դրանք փոխարինել ավելի նոր համակարգերով։ Սակայն Վրաստանը կտրականապես հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը չի միանա Արևմուտքի կողմից սահմանված բազմակի պատժամիջոցներին՝ ի պատասխան Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության։ Դրանից հետո Վլադիմիր Զելենսկին որոշեց Թբիլիսիից հետ կանչել Ուկրաինայի դեսպանին։ Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Կասյանովը նույնպես հայտարարել է, որ Թբիլիսին անտեսում է Կիևի՝ ռազմական կամ երկակի նշանակության տեխնիկայի փոխանցման հարցում օգնություն ցուցաբերելու խնդրանքը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում պատգամավորների աշխատավարձից 80 հազար լարի է պահվել՝ բացակայելու պատճառով
- Վրաստանը նախատեսում է մի քանի ամսից թողարկել առաջին անօդաչու թռչող սարքը
- Վրաստանը աջակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը ՌԴ՝ միջազգային իրավունքի խախտման մասին
- Վրաստանը շուտով կավարտի անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին