Արքայազն Հարրին բրիտանական լրատվամիջոցներին մեղադրել է իր ընտանիքի հետ հարաբերությունները փչացնելու մեջ
Արքայազն Հարրին հայտարարել է, որ բրիտանական մամուլը մեղավոր է իր և թագավորական ընտանիքի հարաբերությունները փչացնելու մեջ։
«Նույնիսկ եթե իմ և իմ ընտանիքի միջև համաձայնություն կամ պայմանավորվածություն է եղել, կա երրորդ կողմ, որն ամեն ինչ կանի դա անհնարին դարձնելու համար»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ABC News-ին տված հարցազրույցում ասել է նա՝ մեկնաբանելով բրիտանական լրատվամիջոցների գործողությունները։
Արքայազն Հարրին վստահ է, որ բրիտանական հրատարակությունները դեռ փորձում են «սեպ խրել» իր և Ուիլյամի միջև, սակայն նա հույս ունի հաշտության հասնել եղբոր հետ։
«Եթե կա մի բան, որն ավելի շատ է վախեցնում բրիտանական մամուլին, դա իմ և Ուիլյամի համաձայնության գալն է»,- ասել է նա:
Հունվարի սկզբին Հարրին բրիտանական ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ ցանկանում է ետ բերել հորը և եղբորը։ Նա նշել է, որ թագավորական ընտանիքը բացարձակապես չի ցանկանում հաշտվել իր ու կնոջ հետ, մինչդեռ ինքը ցանկանում է ընտանիք, այլ ոչ թե սահմանակարգ։
Հարակից հրապարակումներ`
- Արքայազն Հարիին Չարլզ III-ի թագադրման արարողությանը որևէ դեր չի խաղա
- Արքայազն Հարին պատմել է, որ Աֆղանստանում ծառայելու ժամանակ սպանել է 25 թալիբների
- Ես ուզում եմ, որ նրանք վերադառնան իմ կյանք. արքայազն Հարրին կարոտում է հորն ու եղբորը
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը ցանկանում են պահպանել իրենց թագավորական տիտղոսները
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են