Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքները կավարտվեն 2024 թվականին. Մակրոն
Վերականգնումից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի բացումը տեղի կունենա 2024 թվականին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ միասին Նոտր Դամ այցելության ժամանակ։
«Մենք շատ ցնցված էինք տաճարում բռնկված հրդեհից»,- ասել է Կիսիդան։ Միաժամանակ Ճապոնիայի վարչապետը խոստովանել է, որ «զարմացած է վերականգնման աշխատանքների արագությունից»։
Միևնույն ժամանակ, անկախ փորձագետների կարծիքով, նույնիսկ ամենաբարենպաստ սցենարի դեպքում «այցելուների համար տաճարի բացումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերից ոչ շուտ»։
Այսպիսով, ամենայն հավանականությամբ, տաճարը չի հասցնի բացվել մինչև ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկը։ Խաղերը կանցկացվեն Ֆրանսիայում 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
2019 թվականի ապրիլի 15-ի երեկոյան հուժկու հրդեհ է բռնկվել Փարիզի, ինչպես նաև ամբողջ աշխարհի ճարտարապետական գլուխգործոցներից մեկի՝ Աստվածամոր տաճարում (Notre Dame de Paris)։ Հետաքննությունը պարզել է, որ հրդեհը տեղի է ունեցել տաճարի սրածայր աշտարակում, որտեղ մի քանի ժամ առաջ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։ Հրդեհը լիովին ոչնչացրել է տաճարի տանիքը, սրածայր գագաթն ու ժամացույցը։ Հասցրել են տաճարից դուրս բերել Փշե պսակը, որը խաչելությունից կարճ ժամանակ առաջ եղել է Հիսուսի գլխին։ Հրդեհը տևել է ավելի քան 15 ժամ։
Հարակից հրապարակումներ`
- Փարիզի Աստվածամոր տաճարում ժամանակակից արվեստի գործեր և լուսային էֆեկտներ կավելացվեն
- Ֆրանսիայի նախագահ Մակրոնն այցելել է Փարիզի Աստվածամոր տաճար՝ ավերիչ հրդհից 2 տարի անց
- Հրդեհից հետո առաջին անգամ Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան համերգ
- Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար 1 մլրդ եվրո խոստացած դոնորները
- Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհից հետո ավելացել է Հյուգոյի գրքի վաճառքը