Ավստրալիայի դեղատներում սպառվել են հակաբիոտիկները
Ավստրալիայի դեղատներում սպառվում են հակաբիոտիկներն՝ արտերկրից մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով, ABC News-ին ասել է Նոր Հարավային Ուելսի դեղագործների գիլդիայի փոխնախագահ Ադել Թահանը: ABC News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Նոր Հարավային Ուելս նահանգի դեղագործների գիլդիայի փոխնախագահ Ադել Թահանը, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ավստրալիան շատ դեղամիջոցներ չի արտադրում, 90 տոկոսը գալիս է արտերկրից»,- ասել է նա։
Դեղագետի խոսքով՝ հանրապետությունում զգալի քանակությամբ հակաբիոտիկների պակաս կա, մոտ ապագայում իրավիճակը չի փոխվի։
«Մենք ապավինում ենք համաշխարհային մատակարարումներին, և, ցավոք, այժմ իրավիճակն այնպիսին է, որ մենք սպասում ենք, թե երբ հակաբիոտիկները հասանելի կդառնան»,- ընդգծել է Թահանը։
Մատակարարման խնդիրների լոգիստիկ պատճառներից բացի, փորձագետը նշել է երկրում դեղերի գների անկումը որպես գործոն, որը նվազեցնում է ավստրալական դեղագործական շուկայի գրավչությունը մատակարարների համար։
Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով ԱՀԿ-ին, գրել էր, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի որոշ դեղագործներ հայտնում են տարածված որոշ ցավազրկողների պակասի մասին, ինչպիսին է պարացետամոլը, հիվանդությունների ձմեռային ալիքի ժամանակ դրանց նկատմամբ պահանջարկի մեծացման պատճառով: Բացի այդ, աշխարհում հակաբիոտիկների պակաս կա, մասնավորապես ՝ պենիցիլինի և ամոքսիցիլինի։