
Արցախի տեղեկատվական շտաբն հրապարակել է քառալեզու պաշտոնական տեղեկագիր
Արցախի տեղեկատվական շտաբը այսօր հրապարակել է քառալեզու պաշտոնական տեղեկագիր՝ շրջափակման ընթացքի ու հետևանքների վերաբերյալ:
Շտաբից հայտնում են ՝տեղեկագիրը թարմացվելու է ամենօրյա ռեժիմով՝ ներկայացնելով նախորդ օրվա պաշտոնական լուրերը և թարմացվող որոշ վիճակագրական ցուցանիշներ:
Տեղեկագրում հնարավորություն է ստեղծվել էլեկտրոնային հասցեով բաժանորդագրվել դրան:
Տեղեկագրի հրապարակված առաջին թողարկմանը ծանոթանալու և հաջորդ թողարկումների համար բաժանորդագրվելու նպատակով կարող եք անցնել ստորև տրված հղումներով՝ ըստ լեզուների՝
1. Հայերեն
2. Ռուսերեն
3. Անգլերեն
4. Ֆրանսերեն