Արցախում սկզբնական շրջանում կտրոններով կլինի մակարոնեղենը, բրինձը, շաքարավազը, հնդկաձավարը, ձեթը
Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն օպերատիվ շտաբի հանձնարարությամբ կտրոնային համակարգի ներդրման համար մշակում է մեխանիզմներ։
Նախապատրաստական աշխատանքները գործնական փուլ են մտնում: Արցախի Հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, արդեն նաև տեխնիկական թեմաներն են քննարկվում, մեխանիզմները հստակեցվում, որ ներդրված համակարգը քաղաքացիների համար լրացուցիչ խնդիրներ չառաջացնի: Նշվում է, որ ծրագիրը հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները, նաև խուսափել հերթերից։ Սկզբնական շրջանում այն նախատեսվում է կիրառել առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակաների համար, ցանկն արդեն հստակ է՝ մակարոնեղեն, բրինձ, շաքարավազ, հնդկաձավար, ձեթ։
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանն ասում է, որ կտրոնները լինելու են երկու տեսակի. ձեթ գնելու համար՝ 1 լիտր մեկ շնչի համար, անկախ տարիքից, մեկ ամսվա համար, մակարոնեղենի, բրինձի, շաքարավազի և հնդկաձավարի համար՝ 1 կգ 1 շնչի համար, մեկ ամսվա համար, սակայն կվաճառվի 0,5 կգ-ով 15 օրվա համար։
Արցախում գտնվող քաղաքացիություն չունեցող քաղաքացիները նույնպես կարող են կտրոններ ստանալ։
Հունվարի 17-ից Արցախում կտրոններ կտրամադրվեն քաղաքացիներին, իսկ խանութներից գնումներ կարող են կատարվել հունվարի 20-ից։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են կտրոնային համակարգի ներդրման մեխանիզմները
- Ինչ են գրում Արցախից
- «Ուտելիք ենք ման գալիս, տեսնենք՝ որտեղից ինչ կճարենք, որպեսզի գոյատևենք». Արցախում խանութները գրեթե դատարկ են
- Շրջափակված Արցախ. երկու գազար ու կես կաղամբ, առանց մանկական ջերմիջեցնողների ու մանկական սնունդի
- «Ներկա պահին երեխաների համար եմ մտածում՝ ինչ ուտեն այսօր, նաև դեղորայք չունենք»
- Արցախ. կիսադատարկ խանութներ ու դեղատներ
- Ստեփանակերտի շուկայում արկղերը դատարկվել են, ծածկել, գնացել են տուն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին