Ադրբեջանական հերթական կեղծիքը
Թշնամին Արցախի Հանրապետության դեմ պատերազմում ակտիվ կիրառում է նաև մեդիագործիքները: Արցախի Հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, այս դեպքում ավելի բնութագրական կլիներ ասել՝ մեդիատեռորը: Դրանց դրսևորումներից մեկն էլ Արցախի տարբեր գերատեսչությունների անունից բնակչության տարհանման մասին հայտարարություններ տարածելն է: Երեկ, օրինակ, հայտարարության համար օգտագործվել է հենց Հանրային հեռուստառադիոընկերության պաշտոնական ձևաթղթի նմանությամբ պատրաստված կեղծ փաստաթուղթը:
«2023թ. հունվարի 9-ից սոցցանցերում տարածվում է Արցախի հանրային հեռուստատեսության պաշտոնական բլանկի նմանությամբ փաստաթուղթ՝ հեռուստատեսության տարհանման մասին տեքստով: Դա կեղծիք է՝ ավելի վաղ ԱՀ այլ գերատեսչությունների եւ կազմակերպությունների անունից տարածած կեղծ փաստաթղթերի օրինակով: Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Դեռ ավելին, շրջափակումից ի վեր հեռուստատեսությունը աշխատում է ավելի խիստ ռեժիմով՝ նպատակ ունենալով շրջափակման հետևանքով ծագած խնդիրներն ավելի օպերատիվ վեր հանել և դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին ավելի օպերատիվ իրազեկել բնակչությանը»,- հայտնում են Արցախի հանրային հեռուստատեսությունից։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի քաղաքացին Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ էր հայտնվել Ճարտար վարչական տարածքում. ԱԱԾ
- Ադրբեջանը սոցցանցերի օգտագործմամբ փորձում է տեղեկություններ հավաքագրել Արցախի շրջափակման հետևանքների վերաբերյալ. ԱԱԾ
- Ադրբեջանը Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ լուրեր է տարածում. Արցախի ԱԱԾ
- Ադրբեջանական հատուկ ծառայությունները Արցախի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում. ԱԱԾ
- Արցախի ԱԱԾ. Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան