Բժիշկը թվարկել է այն դեղորայքները, որոնք կարող են հանգեցնել տեստոստերոնի իջեցմանը և սեքսուալ խնդիրների
Սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը գրում է.
«Հայտնի են շուրջ 120-ի հասնող դեղորայքներ, որոնք կարող են սեռական խնդիրներ առաջ բերել: Այժմ կներկայացնեմ այն դեղորայքային խմբերը, որոնք կարող են արական սեռական հորմոնի նվազման հանգեցնել:
. Այս խմբերի դեղորայքների կամ կոնկրետ դեղերի երկարատև կիրառումը կարող է հանգեցնել տեստոստերոնի նվազման, ինչը պատճառ է հանդիսանում սեռական ցանկության նվազման և այլ սեքսուալ խանգարումների առաջացմանը:
.Կետոկոնազոլ- կիրառվում է սնկային հիվանդություների բուժման համար
. Ցիմետիդին- կիրառվում է խոցային հիվանդության, գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսի բուժման համար ( ներկայումս հազվադեպ է կիրառվում )
. Սպիրոնոլակտոն- նշանակվում է սիրտանոթային հիվանդությունների, զարկերակային գերճնշման ժամանակ
. Որոշ անտիդեպրեսանտներ- նշանակվում են հոգեկան առողջության խնդիրների ժամանակ
.Քիմիոթերապևտիկ դեղորայքներ- վնասում են սեռական գեղձերը, որոնք տեստոստերոն են արտադրում
. Օփիոիդային ( նարկոտիկ) միջոցները կամ ցավազրկողները
.Ստատինները- կիրառվում են խոլեստերինի իջեցման համար
Իհարկե, վերոնշյալ դեղորայքներից որոշները նշանակվում են հստակ ցուցումներով, սակայն բոլոր դեպքերում պետք է հիշել այս կողմնակի էֆեկտի մասին և հաշվի առնել հետագայում սեքսոլոգիական խնդիրների բուժման ժամանակ»։