ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը կազմակերպությունը համարում է այլընտրանք չունեցող
ՀԱՊԿ-ի առջև բարդ խնդիրներ են ծառացել մեծ աշխարհաքաղաքական մարտահրավերների ֆոնին, սակայն այն այլընտրանք չունի: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը, որին մեջբերել է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Աշխարհն ականատես է մեծ աշխարհաքաղաքական մարտահրավերների, և շատ բարդ քաղաքական, տնտեսական և այլ խնդիրներ պետք է լուծվեն: ՀԱՊԿ-ի առջև ոչ պակաս բարդ խնդիրներ են դրված: Այս բոլոր մարտահրավերներն ու խնդիրները ազդում են մեր կազմակերպության առանցքային դերի, հեղինակության և կարողության վրա՝ տարածաշրջանային անվտանգության ապահովման համար արդյունավետ մեխանիզմ լինելու հարցում... Ես խորապես համոզված եմ, որ ՀԱՊԿ-ն այլընտրանք չունի, այն ի վիճակի է լուծել իր առաջ դրված խնդիրները»,-ասել է Թասմագամբետովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ քարտուղարության և մշտական խորհրդի անդամների հանդիպման ժամանակ։
Տասմագամբետովի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվել է Ղազախստանի ղեկավարության կողմից և հաստատվել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ։ Նա կպաշտոնավարի երեք տարի՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլից արձագանքել են ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում չանցկացնելու հայտարարությանը
- Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան է, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անի. Փաշինյան
- ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովն ավարտվել է, բայց խոսակցությունը չի ավարտվել. Նիկոլ Փաշինյան
- Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Չեմ կարծում, որ մեր գործընկերների հետ վերջնագրերի լեզվով պետք է խոսենք
- Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ երկրների խաղաղապահների զորավարժանքները