Հոսպիտալացված Նիկիտա Միխալկովի վիճակը վատացել է. Mash
Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ և ռեժիսոր Նիկիտա Միխալկովի վիճակը, ով հոսպիտալացվել էր հունվարի 5-ին, սկսել է վատանալ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։
Պորտալի տվյալներով՝ Միխալկովի մոտ համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել թոքերի ախտահարված մակերեսի մեծացնում և ախտորոշվել է իդիոպաթիկ թոքաբորբ։
Բացի այդ, ռեժիսորը տառապում է նախասրտային ֆիբրիլյացիայով։ Օգնության բացակայության դեպքում նրա մոտ կարող է ինֆարկտ առաջանալ, սակայն բժիշկները վերահսկում են հիվանդի վիճակը։ Ըստ բժիշկների՝ Միխալկովի վիճակը ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։
Միխալկովի հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել հունվարի 5-ին։ Սկզբում նրա մոտ գրիպ է ախտորոշվել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ կորոնավիրուսով է վարակված։